Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք է ներկայացրել Իսրայելի գործողությունների դեմ

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք է ներկայացրել Իսրայելի գործողությունների դեմ

PanARMENIAN.Net - Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք է ներկայացրել Իսրայելի գործողությունների դեմ` հրեական պետությանը մեղադրելով միջազգային իրավունքի խախտման մեջ: Իրանը հայտնում է, որ իսրայելյան առաջնորդների շուրթերից հնչող սպառնալիքները «սպառնալիք են միջազգային հանրությանը» և հակասում են միջազգային իրավունքի նորմերին, որոնք ուղղակիորեն արգելում են պատերազմով սպառնալ այլ պետություններին:

Իրանի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը բազմիցս սպառնացել է ռազմական հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, իսկ նման հայտարությունները «պատերազմ են հրահրում» և սպառնում տարածաշրջանային խաղաղությանը:

Իրանի դեսպանը հայտնում է, որ իր երկիրը երբեք պատերազմ չի հրահրել այլ պետությունների հետ և ձգտում է Մերձավոր Արևելքի մաքրմանը միջուկային զենքից, իսկ սպառնացող հայտարարությունները հնչում են մի երկրից, որն օկուպացնում է օտար տարածքներն ու ռազմական հանցագործություններ կատարում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---