Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հայտնել է, որ չի վերականգնելու Հոսնի Մուբարաքի նախկին վարչակարգը![]() 26 մայիսի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահի անկախ թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հայտնել է, որ չի վերականգնելու Հոսնի Մուբարաքի նախկին վարչակարգը, որի օրոք ինքը երկար ժամանակ քաղաքացիական ավիացիայի նախարար է եղել: «Ես բոլոր եգիպտացիներին խոստանում եմ, որ մենք նոր դարաշրջան կսկսենք, ոչ մի հետընթաց չի լինի: Ժամացույցի սլաքներն անհնար է հետ պտտել»,- հայտնել է նա Կահիրեում: Շաֆիկը նաև երիտասարդներին, ովքեր մասնակցել են ցույցերին, խոստացել է, որ կանի ամեն հնարավոր բան «եգիպտական հեղափոխության նպատակների իրականացման» համար: «Հեղափոխությունը, որը մենք սկսել ենք, խլել են մեզնից, ես խոստանում եմ վերադարձնել ձեզ դրա պտուղները»,- ասել է Շաֆիկը: Նրա խոսքով` երիտասարդությունն առաջատար դեր կունենա եգիպտական պետության ապագայի կառուցման գործում: Համաձայն նախնական տվյալների` Եգիպտոսի ՌՕՈՒ նախկին գեներալ Շաֆիկը Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 24,5% և այժմ երկրորդ տուրում նախագահական աթոռի համար կպայքարի «Մահմեդական եղբայրներից» թեկնածուի հետ, որի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր ներկայացած եգիպտացիների 24,9%: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |