Բեռնար Ֆուրնիեն հուսով է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության քրեականացման շուրջ համաձայնության կգան![]() 26 մայիսի 2012 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Բեռնար Ֆուրնիեն մեկնաբանել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունման հնարավորությունը: Նա նշել է, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես մտադիր է խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ առաջարկել: «Եվ մենք, լինելով Հայաստանի բարեկամը, շատ ուրախ կլինենք Ֆրանսիայում այդ հարցի շուրջ համաձայնությանը»: Սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին կիսվել է իր տպավորություններով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդից և Հայոց ցեղասպանության թանգարանից: «Առավոտյան մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության` XX դարի առաջին ցեղասպանության անթիվ զոհերի հիշատակին: Այդ ցեղասպանությունը XX դարի բոլոր աղետների սկիզբն է դրել»,- նշել է նա: Մարինիի խոսքով` ինքը և իր գործընկերները մինչ այդ էլ գիտեին հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգության մասին, բայց այսօրվա այցելությունը Ցեղասպանության թանգարան նրանց թույլ տվեց ծանոթանալ մանրամասներին, խորացնել իրենց գիտելիքներն այդ հարցի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ իրենք մեծ հուզմունք են ապրել հուշահամալիր այցելության ժամանակ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |