Շվեդիան դարձավ «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող![]() ![]() PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը Euphoria երգով: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, «Բուռանովյան տատիկների» Party for Everybody երգով, իսկ սերբ Ժելկո Յոկսիմովիչը Nije Ljubav Stvar երգով երրորդն է: Ցուցակը եզրափակեց Նորվեգիան ներկայացնող իրանցի երգիչ Թուջին Stay երգով: Մրցույթը բացեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, լեգենդար Էնգելբերթ Համփերդինքը Love Will Set You Free երգով, և եզրափակեց Պաշա Պերֆենին Lautar երգով: Հայաստանում գործող միջազգային բուքմեյքերական ընկերությունները ևս սահմանել էին խաղադրույքներ, և մրցւյթի ֆավորիտներ են համարել Շվեդիային և Ռւսաստանին: Մրցույթին, ընդհանուր թվով, մասնակցեց 42 երկիր, որոնցից երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակչի ուղղեգիր ստացավ 20 երկիր, իսկ 6 երկիր` մրցույթի կազմակերպիչներ Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, և նախորդ տարվա հաղթող Ադրբեջանը, ավտոմատ կերպով եզրափակչում են: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի են ունեցել մայիսի 22-ին և 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հայաստանի հանրային հեռւստաըներությունը երկար որոշում էր մասնակցել մրցույթին, թե ոչ: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին, որի համար և տուգանվել է EBU-ի կողմից: Բացի այդ, Հայաստանը պետք է հեռարձակեր մրցույթը, հակառակ դեպքում կարող էր զրկվել 2013թ-ին մրցույթում մասնակցելուց: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |