Ֆրանսիան Սիրիայից պահանջել է դադարեցնել բնակավայրերում ծանր սպառազինություն կիրառելը![]() 27 մայիսի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածել է հայտարարություն, որում Սիրիայի իշխանություններից պահանջել է «անմիջապես դադարեցնել բնակավայրերում ծանր ռազմատեխնիկայի կիրառումը և զորքերը հեռացնել այնտեղից»: Փաստաթղթում քննադատվում է նաև սիրիական բանակի կողմից քաղաքացիական բնակչությամբ բնակեցված շրջանների ռմբակոծությունը, որը հանգեցրել է «Հոմսի մոտակայքում տեղակայված Էլ-Հոուլա սիրիական գյուղում տասնյակ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան»: Բացի այդ, փաստաթղթում Աննանին ուղղված խնդրանք է պարունակվում, որպեսզի առաջիկայում Սիրիա կատարելիք այցի ընթացքում «սիրիական իշխանություններին հասցնի ԱԽ պահանջները»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |