Սերգեյ Շաքարյանց. 1918թ հերոսամարտերը փրկեցին Հայաստաը ոչնչացումից![]() 28 մայիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում նահանջելը կնշանակեր ողջ ազգի պարտություն»,-այսօր Երևանում Հայաստանի Առաջին հանրապետության օրվան նվիրված մամլո ասուլի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը: Ըստ նրա, ազգը ոչնչացման եզրին էր, միայն հերոսամարտերը փրկեցին Հայաստանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի համար ավելի կարևոր բան չկա, քան հաղթանակը այն թշնամու նկատմամբ, որը փորձում է ոչնչացնել նրան: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |