«Հայկական ժամանակ». Այսօր ՍԴ-ն կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը![]() 29 մայիսի 2012 - 09:59 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղիունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները: «Ենթադրվում է, որ ՍԴ-ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչև օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը:Սակայն, մինչ այդ ՍԴ-ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձևական կողմն ապահովելու համար: Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները և պատասխանի ՍԴ անդամների,այնուհետև` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ-ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը և փորձի դա անել վաղը»,- գրում է «ՀԺ»-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |