ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ12 հուլիսի 2004 - 20:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների կոմիտեն հուլիսի 10-ին հաստատել է երկրի 2005 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարի Հայաստանին որպես տնտեսական օգնություն կհատկացվի 65 միլիոն դոլար, Լեռնային Ղարաբաղին` 5 միլիոն դոլար: Բացի այդ բյուջեի նախագծում վերականգնվել է Հայաստանին եւ Ադրբեջանին տրվելիք ռազմական օգնության հավասարաչափությունը` 5-ական միլիոն դոլար: Այդպիսով, ինչպես նշել են Ամերիկայի հայկական համագումարում, կոմիտեն մերժել է Բուշի վարչակազմի առաջարկած նախագիծը, ըստ որի Հայաստանին որպես օգնություն պետք է հատկացվեր 62 միլիոն, Ադրբեջանը պետք է ստանար քառապատիկ ավել ռազմական օգնություն Հայաստանի համեմատությամբ եւ բացառվեր օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին: Նշենք, որ հետագայում նախագիծը պետք է դրվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն ու քվեարկությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |