ՄՈՍԿՎԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոսկվան կմասնակցի բնակարանային շինարարությանը Երեւանում: Ինչպես հաղորդել են ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը Մոսկվայի Կենտրոնական վարչական տարածքի (ԿՎՏ) պրեֆեկտուրայում, համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿՎՏ պրեֆեկտ Սերգեյ Բայդակովի գլխավորած մոսկովյան պատվիրակության Հայաստանի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորություն ընձեռնել Մոսկվայի շինարարներին մասնակցելու Երեւանի Հյուսիսային պողոտայի, ինչպես նաեւ քաղաքի այլ տարածքների կառուցապատմանը: Այդ խնդիրների իրականացման համար կողմերը պայմանավորվել են սահմանել Հայաստանի մայրաքաղաքում «Երեւան. մոսկովյան ներդրումային շինարարական ընկերությունը»: Իրենց հերթին, հայ շինարարները կմասնակցեն Մոսկվայի առանձին թաղամասերի վերակառուցմանը:
 Ուշագրավ
---