Տիգրան Մուկուչյան. Եթե ՀԱԿ–ը վստահ էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, պետք է դիմեր ԿԸՀ

Տիգրան Մուկուչյան.  Եթե ՀԱԿ–ը վստահ էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, պետք է դիմեր ԿԸՀ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի թիվ 265-ա որոշումը վիճարկող դիմումի քննությունը։

Պատասխանող կողմը ներկայացնող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթում ասել է, որ ՀԱԿ-ի դիմումը հիմնված է ոչ թե փաստերի, այլ եզրակացությունների վրա: Ըստ նրա ներկայացրած փաստերի, հանրապետության 1982 ընտրատեղամասերի 73%-ում ՀԱԿ-ն ունեցել է վստահված անձինք, ԿԸՀ-ն ստացել է ընդհանուր վերահաշվարկի 12 դիմում, որից միայն 4-ն է ՀԱԿ ներկայացուցիչների կողմից եղել: Մուկուչյանի պնդմամբ, եթե դաշինքը վստահ էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա պետք է դիմեր ԿԸՀ, դա չի արել, փոխարենը ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան։

Տեղեկություններ թեմայով.
 Ուշագրավ
---