ՀՀ դեսպանն ու Կանադայի խորհրդարանական քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության խնդիրներ![]() 29 մայիսի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն): Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում: Երկուստեք ընդգծվեց հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերն երկկողմ առևտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |