Էդվարդ Նալբանդյանն ու Պետր Միկիսկան քննարկել են հայ-չեխական հարաբերություների հեռանկարները![]() 29 մայիսի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ, Հայաստան – Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |