Ռուսաստանի մոտ հետաքրքրություն է առաջացել Հայաստանում լրացուցիչ օբյեկտների ձեռքբերման հարցում13 հուլիսի 2004 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս կլուծվեն ներդրումային խնդիրները, կապված հայկական ձեռնարկությունների հետ, որոնց արժեթղթերը փոխանցվել են Ռուսաստանին Հայաստանի պետպարտքի մարման դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Մոսկվայում այսօր հայտարարել է լրագրողներին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը` իր հայ գործընկեր Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ աշախատանք է տարվում, սակայն «պահանջվում է խթան, համաձայնություն` տնտեսվարող սուբյեկտների մակարդակով»: Ֆրադկովը նշել է, որ Ռուսաստանի մոտ հետաքրքրություն է առաջացել Հայաստանում լրացուցիչ օբյեկտների ձեռքբերման հարցում: Հիշեցնենք, որ Ռուսաստանին Հայաստանի 93 մլն դոլար կազմող պետպարտքի մարման դիմաց 5 հայկական ձեռնարկությունները փոխանցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականին: Փաստաթղթերով նախատեսվում է Ռուսաստանին փոխանցել «Մարս» ՓԲԸ (գնահատված է 56,29 մլն դոլար), «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» (2,75 մլն դոլար), «Երեւանի ավտոմատացված կառավարող համակարգի ԳՀԻ» (3,37 մլն դոլար), Հրազդանի ՋԷԿ գույքային համալիրը (31 մլն դոլար:)![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |