Հազվագյուտ վարդագույն ադամանդը Christie’s աճուրդում վաճառվել է 17,4 մլն դոլարով

Հազվագյուտ վարդագույն ադամանդը Christie’s աճուրդում վաճառվել է 17,4 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Աշխարհի հազվագյուտ թանկարժեք քարերից մեկը` Martian Pink մեծ վարդագույն ադամանդը Հոնկոնգում Christie’s աճուրդում վաճառվել է 17,4 մլն դոլարով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Երբևէ վաճառված ադամանդներից ամենախոշորի` 12 կարատ քաշով վարդագույն ադամանդի շուրջ լուրջ պայքար էր ծավալվել: Աճուրդի մեկնարկից յոթ րոպե անց հաղթեց անանուն գնորդը, որը հեռախոսով էր դրույք կատարում:

Վերջնական գինն անհամեմատ գերազանցել է աճուրդի կազմակերպիչների կանխատեսումները, որոնք ակնկալում էին թանկարժեք քարը վաճառել 8-12 մլն դոլարով:

Վաճառված թանկարժեք քարի հետ համեմատվող միակ վարդագույն ադամանդը պատկանում է բրիտանական թագուհի Եղիսաբեթին, որը քարը նվեր էր ստացել 1947 թվականին` որպես հարսանեկան նվեր, հաղորդում է աղբյուրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---