«Ժողովուրդ». Մինչ մանդատների հանձնումը Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ![]() 30 մայիսի 2012 - 10:18 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ այսօր` մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: «Ըստ ամենայնի` ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները` զգուշացնելով, որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսևորեն: Իսկ երբ նրանք «ուղևորվեն» ԿԸՀ` մանդատները ստանալու, 16:00-ին «Կոնյաչնի» են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ` հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ «թևաթափ լինել»: Թեև երեկ վարկած կար, որ չի բացառվում` ԲՀԿ-ական մի քանի նախարարներ`որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի` ուզում եք, գնացեք»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |