Թաթուլ Մանասերյան. Նոր կառավարության հետևողական քաղաքականությունը թույլ կտա Հայաստանին խուսափել ցնցումներից![]() ![]() PanARMENIAN.Net - Դրամի փոխարժեքի թուլացման վրա հիմնականում ազդել են արտաքին գործոնները, ինչպես նաև ներքին խթանները: Մայիսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նշենք, որ ապրիլից սկսած ազգային արժույթն աստիճանաբար արժեզրկվում էր, որի փոխարժեքը վերջերս հատեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամի սահմանը: Արտաքին գործոնների թվում Մանասերյանը նշեց դեռ 2011թ. եկող միտումները՝ ԱՄՆ տնտեսության որոշակի ակտիվացումը, որի արդյունքում դոլարի դիրքերն ուժեղանում են: Միաժամանակ եվրոյի գոտում արժեզրկվում է եվրոն: Ինչ վերաբերում է ներքին խթաններին, ապա այստեղ տնտեսագետը նշեց երկրի տնտեսության «զգայունությունը» քաղաքական գործընթացների հանդեպ, նկատի ունենալով մայիսի 6-ի ընտրությունները՝ այդ դեպքերում բիզնեսն իրեն զուսպ է պահում: Այնուամենայնիվ, ըստ Թաթուլ Մանասերյանի, ազգային արժույթի թուլացումը հիմնականում սեզոնային բնույթ է կրում, երբ գյուղացիները պատրաստվում են նոր սեզոնին: «Ագրարային քաղաքականության ճիշտ իրականացման դեպքում երկրի տնտեսությունը կարող է զարգանալ ակտիվ տեմպերով, ինչը մասնակիորեն կհավասարակշռի դրամի արժեզրկումը»,-ասել է նա: Մանասերյանը նաև նշել է, որ եթե նոր կառավարությունը հետևողական քաղաքականություն վարի, Հայաստանին կհաջողվի խուսափել լուրջ ցնցումներից ինչպես դոլար/ դրամ տատանումների ոլորտում, այնպես էլ արժեզրկման: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |