Զատուլինը չի կարծում, թե հայերի ու դաղստանցիների միջև բախումը Սոչիում ինչ-որ մեկի կողմից ծրագրված էր![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Սոչիում բնակվող հայերի ու օլիմպիական օբյեկտներում աշխատող չեչեն ու դաղստանցի բանվորների միջև բախումը: «Չեմ կարծում, թե խոսքը գնում է ինչ-որ մեկի չար կամքի կամ երկար ձեռքի մասին, որը բախում է հրահրում Սոչիի բնակչության, այդ թվում հայազգի, ու շինհրապարակներում աշխատողների միջև»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Զատուլինը կոչ է արել այլ դրդապատճառներ այդ միջադեպերում չորոնել: Նա նշել է նաև, որ «անշուշտ, շինարարության վրա աշխատող մարդկանց ինչ-որ սուպերկոնտինգենտ չես համարի»: Ըստ նրա, Սոչիի օլիմպիական օբյեկտներում հիմնականում կովկասցիներ են աշխատում, քանի որ գործազրկությունն այդտեղ ավելի բարձր է, քան ՌԴ մյուս շրջաններում: Արդեն մի քանի օր է Սոչիի Ադլերի շրջանում բախումներ են տեղի ունենում հայերի ու դաղստանցիների միջև: Ըստ պաշտոնական տեղեկությունների, հայ երիտասարդների համբերության բաժակը լցվել է և նրանք կռվի են բռնվել՝ պաշտպանելով հայ կանանց ու աղջիկների պատիվը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |