ԼՂՀ նախագահն առաջարկել է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով գյուղական համայնքային կենտրոններ կառուցել

ԼՂՀ նախագահն առաջարկել է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով գյուղական համայնքային կենտրոններ կառուցել

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ կառույցն անգնահատելի ավանդ ունի հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման ու խորացման գործում, և հավելել, որ անհնարին է պատկերացնել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հիմնադրամի աջակցության:

Երկրի ղեկավարն առաջարկել է 2012 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մեջ ընդգրկել Արցախում գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագահ Սահակյանը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը որակել է Արցախի զորացման առանցքային բաղադրամասերից մեկը` ընդգծելով, որ նման կենտրոնների կառուցումը մեծապես կնպաստի գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը: Առաջարկն ընդունվել է և մտցվել 2012թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

10  30.05.12 - "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---