«Կրասնոդարի» գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանը չի վաճառվում![]() 30 մայիսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդար» ՖԱ գլխավոր տնօրենը Վլադիմիր Խաշիգը ներկայացրել է ակումբի տրանսֆերտային քաղաքականությունը: «Կարող եմ հավաստիացնել, որ արմատական փոփոխություններ չեն լինի: Կուժեղացնենք այն դիրքերը, որոնք դրա կարիքն ունեն: Պաշտպանի մենք արդեն գտել ենք, փնտրում ենք հարձակվողի և կիսապաշտպանի: Թիմը հաստատ լքում է Կուլչին՝ նրա պայմանագիրն ավարտվում է և ակումբի ղեկավարությունը որոշել է այն չերկարացնել»,-Խաշիգի խոսքերն է մեջբերում sovsport.ru-ն: Նա ասել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի վաճառվում, քանի որ մենք շահագրգռված են, որ ֆուտբոլիստը շարունակի խաղալ «Կրասնոդարում»: «Միևնույն ժամանակ, ուժով ոչ ոքի չենք պահում: Մենք անհրաժեշտ պայմաններ ենք տրամադրում աշխատանքի համար և փոխադարձ վերաբերմունք ենք ակնկալում ֆուտբոլիստներից»:--ԿԱ- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |