Սամվել Բալասանյան. ԲՀԿ–ն նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա![]() 30 մայիսի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր կառավարությունում պորտֆելներ չի ունենա։ Այս մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանը։ Նրա հավաստմամբ, ԲՀԿ–ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Նաիրա Զոհրաբյանը։ Մայիսի 24–ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |