ՃՈ նախկին պետը 6 տարի կանցկացնի ազատազրկման մեջ

ՃՈ նախկին պետը 6 տարի կանցկացնի ազատազրկման մեջ

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով։ Մեղադրանքի համաձայն` Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` պետությանը հասցնելով 160 միլիոն դրամի վնաս: Օհանյանն, սակայն անմեղ է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջադրված մասով` հանցակազմի բացակայության պատճառով և մեղավոր է ճանաչվել միայն Քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասով:

Օհանյանի հետ մեղադրվող մյուս երեք ամբաստանյալները ևս արժանացել են նույն պատժին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---