«Հրապարակ». Հեղինե Բիշարյանը հրաժարվել է նախարարի պորտֆելից ու Աժ փոխխոսնակի պաշտոնից![]() 31 մայիսի 2012 - 09:16 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու նախօրյակին ՀՀԿ-ՕԵԿ բանակցությունների ընթացքում աշխատանքի և սոցհարցերի նախարարի պորտֆելն առաջարկվել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, սակայն վերջինս մերժել է` գտնելով, որ իր տեղն օրենսդիր մարմնում է: «Նույն աղբյուրների փոխանցմամբ` Հեղինե Բիշարյանը մերժել է նաև Աժ փոխխոսնակի պաշտոնը` պատճառաբանելով կուսակցությունում իր զբաղվածությունը: ՕԵԿ երրորդ պորտֆելը որը կլինի և ով այն կստանձնի, պարզ կդառնա այսօր»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |