Արտաշես Գեղամյանը գտնում է, որ ԲՀԿ-ն ավելի լավ կկատարեր իր նախընտրական խոստումները, լինելով կոալիցիայում![]() 31 մայիսի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես եկավ հետաքրքիր հարցադրումներով ու հայտարարություններով, ինչը թույլ տվեց նրան ստանալ առնվազն 450 հազար ընտրողների աջակցությունը: Նա նշել է, որ այժմ հարց է ծագում՝ ինչպես ավելի հեշտ կլիներ ԲՀԿ-ին կատարել այդ խոստումները՝ մնալով կոալիցիայում թե դրանից դուրս: ԲՀԿ-ն մայիսի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ նպատակահարմար չի համարում մասնակցությունը կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |