«ՄԻՆՍԿԻ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ19 հուլիսի 2004 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով հնարավոր է, եւ մենք համոզված ենք, որ նման լուծում կգտնվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ԱՄՆ-ի կողմից համանախագահ Սթիվեն Մանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո, որի հետ զրույցը նա անվանել է «անկեղծ եւ արդյունավետ»: Ընդ որում, նա ընդգծել է, որ «պատասխանատվությունը բանակացային գործընթացի, ինչպես նաեւ կարգավորման հարցում առաջընթացի առկայության կամ բացակայության համար ընկնում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահների վրա»: Միեւնույն ժամանակ ՄԽ համանախագահը Ֆրանսիայից` Անրի Ժակոլենը, շոշափելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում այլ միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցը, կարծիք է հայտնել. «Ոչ Եվրախորհուրդը, ոչ Եվրամիությունը, ոչ ՄԱԿ-ը պատրաստ չեն ստանձնելու առաջնությունը այդ հարցում, քանի որ ի սկզբանե որոշվել է, որ այդ հարցով զբաղվելու է ԵԱՀԿ-ն»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |