ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր ուժերի «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մեկնել է ԱՄՆ «Համաշխարհային առաջնորդների» համաժողովին մասնակցելու համար, որը կկայանա հուլիսի 25-29 Բոստոնում: Ինչպես հաղորդել են դաշինքի գրասենյակում, Դեմիրճյանը համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթից: Աղբյուրի համաձայն, այցի ընթացքում Դեմիրճյանը կմասնակցի նաեւ ԱՄՆ Ժողովրդավարական կուսակցության համագումարին եւ կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ «Համաշխարհային առաջնորդների» համաժողովին հրավիրվել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, սակայն, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, նա հրաժարվել է մասնակցությունից զբաղվածության պատճառով:
 Ուշագրավ
---