12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ ՀՀԿ-ից, 4-ը` ԲՀԿ-ից![]() 31 մայիսի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը «Դոնտի բանաձևի» հիման վրա ընտրեց մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին: Ինչպես և նախօրոք հայտնի էր, 12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից, իսկ մնացած 4-ը` «Բարգավաճ Հայաստանից»: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորեց Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), պետական-իրավական հարցերի հանձնաժողովը` Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կրյուն Նահապետյանը (ՀՀԿ), առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը` Արա Բաբլոյանը (ՀՀԿ), գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը (ՀՀԿ): «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները գլխավորեցին հետևյալ մշտական հանձնաժողովները` Նաիրա Զոհրաբյանը` եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Սամվել Բալասանյանը` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը, Ստեփան Մարգարյանը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, իսկ Էլինար Վարդանյանը` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |