ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ԱՐԱՐԱՏ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԵՏԵՎԻՑ19 հուլիսի 2004 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական արշավախումբը ուղեւորվել է դեպի Արարարտ լեռը` Նոյան տապանը որոնելու համար: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, արշավախումբը ղեկավարում է հայտնի արեւելագետ Անդրեյ Պոլյակովը: Նրա համար սա արդեն երկրորդ ուղեւորությունն է դեպի Արարատ: Անցյալ անգամ նա բերել էր Արարատի գաղտնիքներից մեկի պատասխանը` բարձր լեռներում լքված հայկական գերեզմանոցի տապանաքարերի մեջ հայտնաբերված քարաբեկորների վրա արված հին արձանագրության եւ պատկերի լուսանկարները: Ուղերձը գաղտնազերծած մասնագետների կարծիքով, դա Նոյին եւ նրա ժառանգներին ուղղված մի ինքնատիպ «վերապրելու ձեռնարկ է»: Ներկայիս արշավը կտեւի մինչեւ օգոստոսի սկիզբը: Նրա կազմակերպիչներց մեկը` «Rambler Հեռուստացանց» հեռուստաալիքը մտադիր է իրական ժամանակում սյուժեներ հաղորդել հետազոտությունների ընթացքի վերաբերյալ: Արշավախմբի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ իրենց կհաջողվի գտնել առասպելական տապանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |