«Չորրորդ ինքնիշխանություն». Ու՞մ կհասնի առողջապահության նախարարի պորտֆելը![]() 1 հունիսի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, թե հնարավոր է, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս գա ԲՀԿ-ից և շարունակի մնալ որպես առողջապահության նախարար: Թերթի տեղեկություններով, Քուշկյանը որոշել է հանձնել նախարարի պորտֆելը: Երեկ այդ պաշտոնի համար շրջանառվում էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը»: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն էլ գործադիրում պաշտոն կստանա: «Չի բացառվում, որ նա զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է տարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ասում են, որ նա բարեխոսել է Սերժ Սարգսյանին` Նիկոյանին գործադիր տանելու համար»: Թերթի փոխանցմամբ` վարչապետը նախագահին բարեխոսել էր նաև, որ իր պաշտոնում մնա նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |