ՀՀ նախագահն երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այցելել է կենդանաբանական այգի

ՀՀ նախագահն երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ այցելել է կենդանաբանական այգի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի և ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---