ԵՄ-ն ուզում է, որ Մոսկվան օգտագործի իր լծակի հնարավորությունը սիրիական խնդրի լուծման համար

ԵՄ-ն ուզում է, որ Մոսկվան օգտագործի իր լծակի հնարավորությունը սիրիական խնդրի լուծման համար

PanARMENIAN.Net - Սիրիական հիմնախնդիրը կշոշափվի Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակում` ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կարգով, Բրյուսելում ուրբաթ օրը լրագրողներին անանուն մնալու պայմանով հաղորդել է եվրոպական պաշտոնյան: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մենք ուզում ենք, որպեսզի Ռուսաստանն օգտագործի սիրիական խնդրի վրա իր լծակի հնարավորությունները»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: Նրա խոսքով` Սիրիայի վերաբերյալ խորը քննարկում է սպասվում կիրակի օրը ընթրիքի ժամանակ կարծիքների ոչ պաշտոնական փոխանակության ընթացքում և գագաթաժողովի պաշտոնական հատվածում` երկուշաբթի օրը կայանալիք լիագումար նիստում:

Դեռևս նախքան Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կքննարկի սիրիական խնդիրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---