Ֆիլիպ Լեֆոր. Միջադեպերը շփման գծում ղարաբաղյան հակամարտության «կրակին յուղ են լցնում»![]() 1 հունիսի 2012 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը մեկնաբանել է հրադադարի ռեժիմի խախտումներն ու ադրբեջանական կողմի սադրանքները շփման գծում` հայտնելով, որ այդ հարցը ԵԱՀԿ պատասխանատվության տակ է: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը: Ընդ որում նա նկատել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում միջադեպերի հետաքննության մասին: Լեֆորն ընդգծել է, որ դիպուկահարների կրակոցներից մարդկանց մահը ողբերգություն է, և որ «նման միջադեպերը կրակին յուղ են լցնում»: Նա նշել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով Վրաստանում բանակցությունների փորձը, փորձում է աջակցել իրադրության բարելավմանը: Լեֆորը նկատել է նաև, որ այժմ ԵԱՀԿ-ում նախագահում է Իռլանդիան, որը բարդ հակամարտության կարգավորման փորձ ունի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |