ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 20 տարվա ընթացքում Հայաստանին ցուցաբերած օգնության համար![]() 1 հունիսի 2012 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին: Նախագահը երախտագիտություն է հայտնել նաև անձամբ սենատոր Ռիչարդ Դըրբինին, ով եղել է 2007թ. մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակը, Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար: Նախագահը և ԱՄՆ սենատորը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |