ՀՇԿ մասնակից երկրները երկարաժամկետ խաղաղության մասին հռչակագիր կստորագրեն![]() 3 հունիսի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Համագործակցության շանհայան կազմակերպության (ՀՇԿ) մասնակից երկրները հունիսի 6-7 Պեկինում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում ծրագրում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կառուցման և համատեղ բարգավաճման ձեռքբերման մասին հռչակագիր ստորագրել: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սինհուա չինական գործակալությանը տված հարցազրույցում: «Մեր երկրների առաջնորդները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կառուցման և համատեղ բարգավաճման ձեռքբերման մասին հռչակագիր կստորագրեն: Պետությունների ղեկավարների դիտարկմանը կներկայացվի լուրջ կոնցեպտուալ փաստաթուղթ՝ «Միջնաժամկետ հեռանկարում ՀՇԿ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները», որում ձևակերպված են մեր միության հետագա զարգացման առանցքային ուղենիշները»,- ասել է Լավրովը: Բացի այդ, Լավրովի խոսքով, գագաթաժողովին պատրաստվել է 2013-2015թթ. ահաբեկչության, սեպարատիզմի և էքստրեմիզմի դեմ պայքարում ՀՇԿ անդամ պետությունների համագործակցության ծրագիր, հաղորդում է ՌԲԿ-ն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |