Այսօր նշվել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակը![]() 4 հունիսի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատում, Ս. Հռիփսիմե վանքում: Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգ հաղորդմամբ, առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորը «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողության և Վաղարշապատի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո ուղղվել են դեպի Սուրբ Հռիփսիմե վանք: Տոնի առիթով դուրս էր բերվել նաև Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը, որը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Թափորի մեջ էին Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած Սուրբ Էջմիածնի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչները: Սուրբ Պատարագի ավարտին վանքի բակում, բազում ուխտավորների ներկայությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ ս. Հռիփսիմեի Աջով օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |