Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները![]() 4 հունիսի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հյուսիսում` Գյումրի քաղաքում գտնվող ռուսական ռազմակայանը հրաձգային զենքի նոր նմուշներ է ստացել: Այդ մասին այսօր հաղորդել է Գյումրիում Հարավային ռազմական երկրամասի (ՀՌԵ) մամլո ծառայության ներկայացուցիչը: Մասնավորապես, նոր ուսումնական փուլում ռազմակայանի դիպուկահարները նոր ուսումնական փուլում կյուրացնեն «Վինտորեզ» հատուկ դիպուկահարային հրացանները, որոնցով զինում են ստորաբաժանումները: Բալլիստիկայի հիմունքների, հրաձգային սպառազինության տեխնիկական բնութագրերի և շահագործման պայմանների ուսումնասիրման նախապատրաստական, տեսական դասընթացից հետո զինծառայողները «Կամհուդ» ուսումնամարզական կենտրոնում ձեռնամուխ կլինեն գործնական վարժանքներին լեռնային տեղանքում, նշել է ՀՌԵ ներկայացուցիչը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |