Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը Թուրքիայի խոչընդոտելու մասին![]() 4 հունիսի 2012 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ռեժիսոր Էդվին Ավանեսսը մտադիր է ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտել ԱՄՆ-ում «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Դեռևս 2006 թվականին վեպը էկրանավորելու միտք ուներ Սիլվեստր Ստալլոնեն: Բայց ASIMED թուրքական ընկերակցության ճնշման արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից, ինչպես և Մել Գիբսոնը 2009-ին: Ֆրանսիայում վեպի էկրանավորման մտադրություն ուներ Անրի Վեռնոյը: Այդ պատմական, իր տեսակի մեջ առաջին նախագծի իրականացման համար ռեժիսոր Էդվին Ավանեսսը ֆինանսական աջակցության կարիք ունի: Հանգանակությունն իրականացնում է «Հայկական մշակութային արժեքների բարեկամներ» ընկերակցությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |