ANCA-ն Օբամայի վարչակազմին կոչ է անում Բաքվին պատասխանատվության կոչ անել![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հունիսի 4-ի առավոտյան հրատապ նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Հայաստանի Տավուշի մարզի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման կապակցությամբ, որը համընկել է Քլինթոնի այցի հետ Հարավային Կովկաս: «Տավուշի մարզի Բերդավան և Չինար գյուղերի մոտ կատարված հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ լարվածության սրման և հարձակումների շարքից վերջինն է»,- նշվում է նամակում: ANCA-ն հիշեցնում է, որ հարձակման արդյունքում սպանվել է 3 և վիրավորվել է 5 հայ զինվոր: «Ադրբեջանի ագրեսիան պետքարտուղար Քլինթոնի ժամանման օրը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է հանդուգն գործողությունները և հանդես գալիս տարածաշրջանում արդար և ամուր խաղաղության հեռանկարի դեմ»,- գրում է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: Նա ընդգծել է, որ Օբամայի վարչակազմը վաղուց պետք է հրաժարվի արհեստական պարիտետի պրակտիկայից: «Դա անհաջող քաղաքականություն է, որովհետև բռնությունից ձեռնպահ մնալու անատամ կոչերը հակամարտության կողմերին միակ պատասխանն են ադրբեջանական ագրեսիային և պատերազմի վերսկսման սպառնալիքին»,- ընդգծել է Խաչիկյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |