«168 Ժամ» . ԲՀԿ–ական մարզպետները կփոխարինվեն ՀՀԿ–ականներով

«168 Ժամ» . ԲՀԿ–ական մարզպետները կփոխարինվեն ՀՀԿ–ականներով

PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ–ական Սերգեյ Բագրատյանը, ով մինչև անցած շաբաթ պնդում էր, թե անկախ ԲՀԿ–ի` կոալիցիայի մաս չկազմելուց, ինքը շարունակելու է պաշտոնավարել։

«Իշխանական շրջանակներում Վայոց Ձորի նոր մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում Վայքի գործող քաղաքապետ, ՀՀԿ–ական Հարություն Սարգսյանը։ Նշենք, որ արդեն որոշում է կայացվել նաև մեկ այլ հրաժարական ներկայացրած ԲՀԿ–ական մարզպետի փոխարեն` Գեղարքունիքի մարզպետի պաշոտնում ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ որպես այս պաշտոնի հավանական թեկնածու` շրջանառվում է ՔՀԿ պետ Հայկ Հարությունյանի անունը։ Մեր տեղեկություններով, նրա թեկնածությանը նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է եղել,քանի որ Հարությունյանը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ազդեցության ոլորտի գործիչ։ Հիշեցնենք, որ մինչև 2008թ. մարտի 1–ը Հարությունյանը զբաղեցնում էր Ոստիկանապետի պաշտոնը»,–գրում է պարբերականը։

 Ուշագրավ
---