Փոլ Մըքքարթնին հանդես կգա Օլիմպիադայի բացմանը Լոնդոնում

Փոլ Մըքքարթնին հանդես կգա Օլիմպիադայի բացմանը Լոնդոնում

PanARMENIAN.Net - Լեգենդար «Բիթլզ» խմբի նախկին մասնակից Փոլ Մըքքարթնին հաստատել է իր մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը: Նա հանդես կգա շոուի վերջում: Կազմակերպիչները մտադիր էին ներգրավել որքան հնարավոր է մեծ թվով հայտնի բրիտանացի դերասանների, սակայն հրավիրվածների մեծ մասը, մասնավորապես, «Ռոլինգ Սթոունզի» երաժիշտները հրաժարվեցին:

Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտում: Սցենարը գաղտնի է պահվում: Սակայն, որոշ մանրամասներ այնուամենայնիվ հայտնի են դարձել: Օրինակ, պաշտոնապես խաղերը բացված կհայտարարեն Եղիսաբեթ Երկրորդն ու արքայազն Ֆիլիպը: Հայտնի է նաև միջոցառման անվանումը՝ «Հրաշալի կղզիներ»:

Արարողության բացումը կազդարարի հատուկ ձուլված 27-տոննայանոց զանգը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---