ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի խնդիրը հունիսի 18-ին Փարիզում![]() 5 հունիսի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է Trend-ը: Հանդիպմանը կննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Մենք միշտ հասկացել ենք, որ այդ թեման բավականին զգայուն է և հակամարտության կողմերը, ինչպես նաև միջնորդները պետք է ելքեր որոնեն ձգձգված հակամարտությունից»,-ասել է Մամեդյարովը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |