The New York Times. ԵՄ և ԱՄՆ պետք է ետ պահեն Ալիևին` ռազմական գործողությունները վերսկսելուց![]() 5 հունիսի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան փորձագետները The New York Times-ում հրապարակված «Հանգստացնել մոլեգնող Կովկասը» հոդվածում գրում են, որ Կովկասում առճակատման վտանգը սպառնալիք է ԱՄՆ և ԵՄ հետաքրքրությունների համար: Հեղինակների կարծիքով, իրավիճակի սրման ռիսկը մեծ է`դա և՛ ահաբեկչության վտանգն է Հյուսիսային Կովկասում, և՛ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ռուսական շրջափակումը, և՛ ԼՂՀ համար հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման`օրեցօր աճող վտանգը: Բացի այդ, հոդվածում ընդգծվում է, որ լրացուցիչ գործոնը, որը բարդացնում է իրավիճակը, Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելն է: Պուտինը ձգտում է տարածաշրջանում Ռուսաստանը դարձնել ավելի ազդեցիկ ուժ` որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ հակկշիռ: Որպեսզի Կովկասում ռիսկերը նվազեն, ԱՄՆ և ԵՄ պետք է ավելի կոշտ լինեն իրենց հայտարարություններում և գործողություններում: Հեղինակների կարծիքով, արևմտյան երկրները պետք է աջակցեն Վրաստանի անկախության պահպանմանը և դեմ հանդես գան նրա տարածքի 1/5 օկուպացմանը: Չպետք է թույլատրել նաև Կրեմլին ղեկավարել Վրաստանի միջոցով կասպյան էներգակիրների արտահանումը, կարծում են հեղինակները: Վրաստանն էլ պետք է զգույշ լինի և Կովկասում հակառուսական տրամադրություններ չբորբոքի, ընդգծում են փորձագետները: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը` փորձագետներն ընդգծում են, որ ԵՄ և ԱՄՆ պետք է ետ պահեն Ալիևին` Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց, որոնք սպառնում են ծայրահեղ բացասական հետևանքներով, այդ թվում` համընդհանուր-տարածաշրջանային պատերազմով: Պատերազմի արդյունքում կարող են տուժել ներդրումները, տնտեսական կլիման, էներգետիկ սեկտորը: Ղարաբաղյան հակամարտությունը ավելի քան 20 տարի է լուծում չի ստացել` չնայած միջնորդների ջանքերի: Իրավիճակը պայթյունավտանգ է և կարող է ցանկացած պահի փոխվել, կարծում են հոդվածի հեղինակները: Ըստ նրանց, վտանգը մեծացնում է նաև այն, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում և ռազմական բազա է տեղակայել Գյումրիում: Ադրբեջանն ավելացնում է ռազմական պոտենցիալը, Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակ է պահում: Իր այցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը պետք է տարածաշրջանի պետություններին հավաստիացնի, որ Արևմուտքը ակտիվորեն կփորձի կանխել առճակատումը և հակամարտությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |