ԱՄՆ-ն հույսը չի կորցնում, որ եվրոպական իշխանությունները արագ կլուծեն ճգնաժամի հետ կապված հարցերը

ԱՄՆ-ն հույսը չի կորցնում, որ եվրոպական իշխանությունները արագ կլուծեն ճգնաժամի հետ կապված հարցերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է եվրոպական առաջնորդների կողմից եվրագոտու ճգնաժամի հաղթահարման հրատապությունը հասկանալը, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին : Ըստ նրա, Վաշինգտոնն ակնկալում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հրատապ գործողություններ, այդ թվում` ԵՄ իրավիճակի մոնիթորինգ` Մեքսիկայում կայանալիք G20 գագաթնաժողովի նախօրեին, հաղորդում է Associated Press-ը:

« Եվրոպական բանկային համակարգի ամրապնդմանն ուղղված շարժումն առավել կարևոր կլինի այս շրջանում»,-ընդգծել է Քարնին:

Նա հավելել է նաև, որ եվրագոտու ճգնաժամը խնդրահարույց է ամերիկյան տնտեսության համար, քանի որ Եվրոպան ԱՄՆ կարևորագույն առևտրային գործընկերներից է և նրանց ֆինանսական համակարգերը սերտորեն փոխկապակցված են:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---