ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ28 հուլիսի 2004 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կազմակերպած «Rescuer/Merduer 2004» միջազգային ռազմաքաղաքացիական զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են 320 զինծառայողներ 12 երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդավիայից, Էստոնիայից, Ռումինիայից եւ Լեհաստանից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», հուլիսի 26-ից Կլայպեդայի մերձակայքում գտնվող Կայրայ ռազմական փորձադաշտում նմանակվում են տարբեր ճգնաժամային իրավիճակներ եւ անց են կացվում դրանց լիկվիդացման գործողություններ: Զորավարժությունները կավարտվեն հուլիսի 30-ին նախատեված ամենաբարդ «ահաբեկչական» գործողությամբ: Ըստ մտահղացման, ուղեւորներով գնացքը պետք է բախվի վտանգավոր քիմիական նյութերով բեռնված ավտոմեքենայի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |