Այգեպարում կրակ են բացել հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչների վրա

Այգեպարում կրակ են բացել հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչների վրա

PanARMENIAN.Net - Երեկ ժամը 5 անց 30-ին ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակի ներկայացուցիչների մեքենայի վրա, ովքեր մեկնել էին Այգեպար գյուղ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ դասախոս, Տավուշի մարզում հաճախ լինող Ռուբեն Աբրահամյանը:

«Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 91 թվականից սովորական բան են կրակոցները, խնդիրն այս դեպքում լրագրողների մեջ է, ովքեր շատ քիչ են այցելում բուն Տավուշի շրջան, սահմամանամերձ գյուղեր»։

Աբրահամյանի պնդմամբ, այս հարցին պետք է շատ նուրբ մոտենալ և պետք է ճշտել ինֆորմացիան ներկայացնելուց առաջ:

Ներքին կարմիր աղբյուրի բնակիչը նշեց , որ Տավուշի մարզում շատ խնդիրներ կան, որոնց պետք է հաճախ անդրադառնալ. «Անընդհատ կրակահերթերի տակ գտնվելով գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը»,–ասաց նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---