Վալերի Բուայեն չի հրաժարվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գաղափարից![]() 6 հունիսի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Մարսելի հայերը պատրաստ են իրենց ձայները տալ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու, Հանուն ժողովրդական շարժման միության ներկայացուցիչ Վալերի Բուայեի օգտին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ասել է, որ մտադիր է շարունակել իր գործունեությունն, ուղղված օրինագծի ընդունմանը: «Ես խոստանում եմ ձեզ չթուլացնել պայքարը: Մենք մեկ անգամ ևս կխնդրենք, որ նման օրինագիծ ներկայացվի խորհրդարանում»,-ասել է նա: Հանդիպմանը ցուցադրել է նաև «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմն այն մասին թե ինչպես է՝ ընկալվում Ցեղասպանության փաստը Թուրքիայում: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |