Հայաստանի արտգործնախարարին հրավիրել են Ստամբուլ ՍՏՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը![]() 7 հունիսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիա է հրավիրվել` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 26-ին Ստամբուլում, հաղորդում է Zaman թերթը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Էդվարդ Նալբանդյանի հրավերն ընդունելու, հանդիպումների և այցի մասին կհաղորդվի մոտ օրերս: 2008թ. նոյեմբերին Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այց կատարեց Ստամբուլ` որպես ՍՏՀԿ գործող նախագահ: Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Ալի Բաբաջանն իր հերթին հայ պաշտոնակցի հրավերով մասնակցեց ՍՏՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 2009թ. Երևանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |