Նարեկ Գալստյան. Արևմուտքը չի ճնշի Թուրքիայի վրա՝ Մերձավոր Արևելքի խնդիրներում նրանից աջակցություն ստանալու համար![]() 7 հունիսի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում հայ-թուրքական գործընթացում որևէ առաջխաղացում չի լինի, գտնում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, առաջընթացի համար պետք է, որ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրվի, սակայն ԱՄՆ և Արևմուտքի համար այժմ ավելի կարևոր է Իրանի միջուկային ծրագրի ու Սիրիայի հարցը: «Այժմ Արևմուտքը չի ցանկանա, որ ճնշման պատճառով Թուրքիան փոխի իր մոտեցումները Մերձավոր Արևելքի խնդիրների վերաբերյալ»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունները հայ-թուրքական գործընթացը առանց նախապայմանների շարունակելու անհրաժեշտության մասին, ոչ մի հետևանք չեն ունենա և Թուրքիան չի փոխի դիրքորոշումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |