Պիեռլուիջի Կոլինա. Եվրո-2012 մրցավարները 100 տոկոսով պատրաստ են մրցաշարին![]() 8 հունիսի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2012 մրցավարները 100 տոկոսով պատրաստ են մրցաշարին: Նրանք գործողությունների պլան ունեն և հիանալի գիտեն, թե ինչ պետք է անեն այս կամ այն իրավիճակում: Այդ մասին ասել է ՈւԵՖԱ մրցավարական կոմիտեի ղեկավար Պիեռլուիջի Կոլինան: «Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը մենք այցելեցինք բոլոր հավաքականների մարզչական ճամբարներ: Վերջին նման հանդիպումը տեղի ունեցավ երեկ: Բոլոր ֆուտբոլիստները գիտեն այդ մասին»,-ասել է Կոլինան: ՈւԵՖԱ մրցավարական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ մրցավարները պատրաստ են ցանկացած իրավիճակի: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին Լեհաստան-Հունաստան խաղով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |