Լեհ-ուկրաինական սահմանին երկրպագուներով մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել![]() 8 հունիսի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Լեհ-ուկրաինական սահմանին երկրպագուներով մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել: Վարորդներն ավտոմեքենաները զարդարել են իրենց երկրների դրոշներով և Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խորհրդանիշներով, որպեսզի առանձնանան հերթերում: «Դրանցով կարելի է որոշել, որ Ուկրաինա են ժամանում երկրպագուներ գրեթե ողջ Եվրոպայից»,- հաղորդել է Լվովի տարածաշրջանային մաքսատան վարչության պետ Սերգեյ Պոպազոգլոն: Մաքսայինի խոսքով` հունիսի 5-ից Ուկրաինան և Լեհաստանը EURO-2012-ի ընթացքում համատեղ վերահսկողություն են սահմանել յոթ միջազգային ավտոմոբիլային անցակետերում և առանձին գծեր առանձնացրել երկրպագուների ավտոմեքենաների համար, ինչի շնորհիվ սահմանին փաստաթղթերի ստուգման ժամանակը կրճատվել է 2,5 անգամ: Յուրաքանչյուր ավտոմեքենա կանգնում է ոչ ավել, քան մեկ րոպե: Փաստաթղթերը ստուգվում են մեկ անգամ լեհական կողմում: Սակայն երկրպագուները շարունակում են ժամանել` գոյացնելով կիլոմետրեր ձգվող հերթեր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |