Կրասնոդարի հայերի գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, ասում է համայնքի ղեկավարը 8 հունիսի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի առաջին խնդիրը հայապահպանությունն է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց համայնքի նախագահ Ռազմիկ Գևորգյանը: Երկրորդ խնդիրն այն է, որ համայքնը ցանկանում է ավելի լավ ներկայացված լինել երկրամասի իշխանալան կառույցներում: Կրասնոդարում կա չորս հայ պատգամավոր: Երկրամասում գործում են կիրակնօրյա դպրոցներ և մեկ հայկական դպրոց` Սոչիում: Համայնքի ղեկավարի խոսքով, կիրակնօրյա դպրոցներում քիչ են աշակերտները և չի ստացվում ավելացնել այդ քանակը, որովհետև տեղի հայերը չեն ցանկանում առանձնապես հայերեն սովորել: Ինչ վերաբերում է Հայաստանից վերաբնակեցված հայերին, նա ասաց, որ շատերը ջղայնացած են երկրի վրա, և չեն ցանկանում հայերեն սովորեցնել երեխաներին: Այս պահին, Գևորգյանի խոսքով, կառուցվում է հայկական 12 եկեղեցի Նովոռոսիյսկ, Մայկոպ, Լաբինսկ, Սոչի և այլ քաղաքներում: Անապայում այս տարի հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի: Նա ցավով նշեց, որ շատացել է խառն ամուսնությունների քանակը, հատկապես տղամարդիկ շատ են ամուսնանում ռուս կանանց հետ: Կրասնոդարի երկրամասում պաշտոնական տվյալներով ապրում է 700 հազար հայ, դա ամենամեծ հայ համայնքն է Ռուսաստանի Դաշնությունում: Համայնքը բաժանված է 44 փոքր համայնքների: Համայնքը վերաձևավորվեց նաև Արցախյան պատերազմի արդյունքում: Համայնքը խնդիրներ ուներ տեղի կազակների հետ, սակայն, Գևորգյանի խոսքով, այդ հարցը կարգավորվել է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |